27.01.2025|
12:57
Մարմինս ջերմության հիշողություն ունի: Վաղուց անցած-գնացած օրերի մեջ ես կարող եմ մոռանալ դեմքերն ու զրույցները, բայց հստակ վերհիշել, որ այսինչ օրը սարսափելի ցուրտ էր, և կամ այնինչ ժամանակ տոթը քրտինք էր քամում, երբ պատահեց այս ու այն դեպքը: Նույնիսկ ցավի զգացողությունն է նահանջում այս վերապրումի առաջ, նույնիսկ ուրախության զգացողություններն են ընկրկում, երբ նրանց ծածկում է դողը: